ԶՈՒ էական շարժ չի արձանագրվել. ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է 5-րդ զորամիավորում
Քաղաքականություն
Մարտի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն աշխատանքային այցով եղել է 5-րդ զորամիավորումում. տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:
Զորամիավորման հրամանատարությունը պաշտպանության նախարարին զեկուցել է, որ պատասխանատվության տարածքում գտնվող սահմանային բնագծերում ծառայություն իրականացնող զինծառայողները մարտական հերթապահությունը շարունակում են կրել սահմանված կարգով, սահմանագոտու վստահված հատվածում միջադեպեր չեն գրանցվել: Ընդգծվել է, որ տեսադիտարկման համակարգերի արդյունքներով ևս հակառակորդի ԶՈՒ էական շարժ կամ անձնակազմի մարտական պատրաստականության բերման նախանշաններ չեն արձանագրվել:
Զորամիավորման հրամանատար, գնդապետ Սմբատ Գրիգորյանը և ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի տեղակալ, գնդապետ Վաչագան Ներսիսյանը պաշտպանական գերատեսչության ղեկավարին զեկուցել են զորամիավորման ենթակա ստորաբաժանումներում ռազմական վերահսկողական ծառայության կողմից անցկացվող ստուգումների ընթացքի և հայտնաբերված խնդիրների մասին:
Վաղարշակ Հարությունյանը հետաքրքրվել է մարտական հենակետերում դիրքապահների հերթապահության կրման պայմաններով, հանձնարարականներ տվել թերությունների վերացման վերաբերյալ։