Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ես նետում եմ մարտահրավերը՝ դե եկեք գնանք ժողովրդի առջև ընտրության, տեսնենք ո՞ւմ հրաժարականն է պահանջում ժողովուրդը». Փաշինյան

«Ես նետում եմ մարտահրավերը՝ դե եկեք գնանք ժողովրդի առջև ընտրության, տեսնենք ո՞ւմ հրաժարականն է պահանջում ժողովուրդը». Փաշինյան
Քաղաքականություն / Հայաստան
21:00, 01 март 2021
Հանրապետության հրապարակում այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի առաջարկին՝ ցրելու խորհրդարանն ու անհապաղ արտահերթ ընտրություն անելու.

«Եթե խորհրդարանական ուժերը կընդունեն մեր դեռևս հունվարին, դեկտեմբերի վերջին ձևակերպված առաջարկը, մենք ամենևին ձև չենք արել, մենք ասել ենք՝ մեր խոսքի տերն ենք ու այո՛, այդ առաջարկը ԱԺ ուժերի կողմից ընդունվելու պարագայում մենք կհամաձայնվենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների, որովհետև մենք համոզված ենք, որ մեր ժողովուրդը նույն կերպ իր ազատ կամարտահայտմամբ ի վիճակի է ՀՀ-ում հաստատել օրինական իշխանություն»:

Փաշինյանն ասաց, որ հրապարակներում մարդկանց հավաքելով՝ չկարողացավ ընդդիմությունը ցույց տալ, որ ժողովուրդն ուզում է իր հրաժարականը. «Ես տալիս եմ երկրորդ հնարավորությունը, նետում եմ մարտահրավերը՝ դե եկեք գնանք ժողովրդի առջև ընտրության, տեսնենք ո՞ւմ հրաժարականն է պահանջում ժողովուրդը, տեսնենք ի՞նչ է պահանջում ժողովուրդը»: