Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսօր ժողովուրդը եւս մեկ անգամ մերժեց նախկին ջեբկիրներին, գանձագողերին ու նրանց կցված գեներալներին. Հովսեփ Խուրշուդյան

Այսօր ժողովուրդը եւս մեկ անգամ մերժեց նախկին ջեբկիրներին, գանձագողերին ու նրանց կցված գեներալներին. Հովսեփ Խուրշուդյան
Քաղաքականություն / Հայաստան
22:18, 01 март 2021
«Ազատ քաղաքացի» կազմակերպության հիմնադիր Հովսեփ Խուրշուդյանը գրել է.

«Այսօր ժողովուրդը եւս մեկ անգամ մերժեց նախկին ջեբկիրներին, գանձագողերին ու նրանց կցված գեներալներին։ Մերժեց նաեւ Հայաստանի ինքնիշխանությունը հարցականի տակ դնող ներքին եւ արտաքին ուժերին։

Անցած նոյեմբերի 10-ին եւ դրան հաջորդող օրերին կանխվեց նոր հոկտեմբերի 27-ը, իսկ այսօր, մարտի մեկին, չեզոքացվեց նոր մարտի մեկի հնարավորությունը։ 

Անցյալին վերադարձ չի լինելու, այսօրվա դժվարություններն էլ կհաղթահարվեն, իսկ Հայաստանն էլ կվերականգնվի պարտության հարվածից շնորհիվ կայունության եւ աշխատանքի։ Բոլորիս ամենօրյա աշխատանքի»։