Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Հայաստան» դաշինքի անդամների հավաքը

Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Հայաստան» դաշինքի անդամների հավաքը
Քաղաքականություն
14:38, 15 сентябрь 2021
Սեպտեմբերի 14-ին տեղի է ունեցել «Հայաստան» դաշինքի հավաքը, որը վարել է Դաշինքի ղեկավար, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Հանդիպման մասին հայտարարությունը տեղադրված է Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջում։

«Նիստի ընթացքում քննարկվել են տեղի ունեցող իրադարձությունները, երկրի առաջ կանգնած մարտահրավերները, լուծման ուղիները, Դաշինքի տարբեր օղակներում աշխատանքների կազմակերպչական հարցեր

Դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը հանձնարարականներ է տվել մեծացնել հանրային ակտիվությունը երկրի համար բախտորոշ այս շրջանում, հանրության ուշադրությունը սևեռել խնդիրների վրա, ավելի ակտիվացնել աշխատանքները Դաշինքի և հանրության միջև, ստեղծել կազմակերպչական էլ ավելի արդյունավետ ստորաբաժանումներ՝ Դաշինքի աշխատանքներին նոր որակ հաղորդելու համար։

Դաշինքի անդամները վերահաստատել են իրենց նպատակը՝ հասնել Հայաստանը քայքայող ու կործանման տանող իշխանության օր առաջ հեռացմանը և իրականացնել Հայաստանը զարգացման նորմալ հուն տեղափոխելու՝ «Հայաստան» դաշինքի առաքելությունը»,- ասված է հայտարարությունում։