Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զինված ուժերի ղեկավար կազմը կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները. ՀՀ ԶՈՒ նոր հայտարարությունը

Զինված ուժերի ղեկավար կազմը կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները. ՀՀ ԶՈՒ նոր հայտարարությունը
Քաղաքականություն / Հայաստան
23:01, 01 март 2021

«ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Հարգելի՛ հայրենակիցներ, 
Զինված ուժերի ղեկավար կազմը կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։ 

Զինված ուժերը, կազմված լինելով մեր ժողովրդի զավակներից և կանխազգալով  ազգային անվտանգության սպառնալիքները, անթույլատրելի է համարում և հորդորում է դադարեցնել Զինված ուժերին և առանձին պաշտոնատար անձանց ուղղված անհիմն մեղադրանքները։

Առկա իրավիճակը փաստում է, որ Զինված ուժերը առաջնորդվում է բացառապես պետական շահով և ծառայում է միայն ու միայն իր ժողովրդին՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմադրության և իրավունքի նորմերով»,- ԶՈՒ հայտարարությունը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է  ԶՈՒ ԳՇ տեղեկատվության բաժնի պետ Սամվել Ասատրյանը: