Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստան-Թուրքիա հարաբերություններին անդրադարձ պիտի կատարեմ նաև ՀԱՊԿ գագաթնաժողովի ֆորմատում. Փաշինյան

Հայաստան-Թուրքիա հարաբերություններին անդրադարձ պիտի կատարեմ նաև ՀԱՊԿ գագաթնաժողովի ֆորմատում. Փաշինյան
Քաղաքականություն
18:41, 15 сентябрь 2021
Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» Սարգիս Խանդանյանի հարցին՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց. «Մենք արձագանքել ենք Թուրքիայից ստացված դրական ազդակներին և պատրաստակամություն ենք հայտնել սկսելու հարաբերությունների կարգավորման, հաղորդակցության ուղիների բացման վերաբերյալ աշխատանքներ: Եվ դա արել ենք հրապարակային»։

Նա նշեց, որ մի շարք միջազգային գործընկերներ, նորից հրապարակային, պատրաստակամություն են ցուցաբերել աջակցելու այդ գործընթացին:

«Հաջորդ քայլը պետք է լինի այդ խոսակցությունը սկսելը, որը նախ պետք է լինի աշխատանքային, ապա, եթե տեսնենք, որ կա դրա անհրաժեշտությունը, կարող է լինել նաև հրապարակային: Այս պահի դրությամբ մենք գործում ենք այն շրջանակներում, ինչ հայտարարել ենք, և պատրաստվում ենք այդ ուղղությամբ առաջ գնալ»,- նշեց վարչապետ Փաշինյանը և տեղեկացրեց, որ այսօր ինքը մեկնում է Դուշանբե՝ մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովին, որտեղ Հայաստանը կստանձնի ՀԱՊԿ նախագահությունը. «Այդ թեմային անդրադարձ պիտի կատարեմ նաև այդ ֆորմատում: Ասելիքը պիտի տեղավորվի հենց այն շրջանակում, ինչ արդեն հասցրել եմ ասել այս ամբիոնից»: