Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նման տեսարանները բարձրաձայնելիս մենք պետք է հաշվի առնենք գերիների ծնողների հույզերը. Ալեն Սիմոնյանը՝ Աննա Մկրտչյանին

Նման տեսարանները բարձրաձայնելիս մենք պետք է հաշվի առնենք գերիների ծնողների հույզերը. Ալեն Սիմոնյանը՝ Աննա Մկրտչյանին
Քաղաքականություն
18:47, 15 сентябрь 2021
Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, արձագանքելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի կողմից՝ Ադրբեջանում հայ գերիների նկատմամբ իրականացվող խոշտանգումների տեսարանների բարձրաձայնմանը, ասաց. «Հերքում չի եղել, բայց նման տեսարանները բարձրաձայնելիս մենք պետք է հաշվի առնենք գերիների ծնողների և մեր հանրության հույզերը»:

Իսկ ինչ վերաբերում է կառավարությանն ուղղված պատգամավորի հարցին, Ալեն Սիմոնյանն ասաց. «Գրավոր դիմեք, և կառավարությունը ձեզ պատասխան կտա»: