Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պահանջում ենք հրապարակել ապացույց. Էդմոն Մարուքյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ

Պահանջում ենք հրապարակել ապացույց. Էդմոն Մարուքյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ
Քաղաքականություն / Հայաստան
21:43, 01 март 2021
«Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը կատարել է Սերժ Սարգսյանի հրամանը՝ հայտնի հայտարարությունը տարածելիս։

Նիկոլ Փաշինյանից անհապաղ պահանջում ենք հրապարակել ապացույց՝ Օնիկ Գասպարյանի կողմից Սերժ Սարգսյանի հրամանը կատարելու վերաբերյալ։

Արտահերթ ընտրությունների վերաբերյալ երեկվա առաջարկս ուժի մեջ է»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: