Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կանցկացվեն խորհրդարանական լսումներ

Կանցկացվեն խորհրդարանական լսումներ
Քաղաքականություն
13:18, 16 сентябрь 2021
Սեպտեմբերի 22-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը  կազմակերպում է խորհրդարանական լսումներ` ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի եւ կից օրենսդրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ: