Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչո՞ւ Արարատ Միրզոյանը Դուշանբեում չի մանակցում ՀԱՊԿ նիստին․ պարզաբանում ԱԳՆ-ից

Ինչո՞ւ Արարատ Միրզոյանը Դուշանբեում չի մանակցում ՀԱՊԿ նիստին․ պարզաբանում ԱԳՆ-ից
Քաղաքականություն
13:20, 16 сентябрь 2021
Օդանավի անսարքության պատճառով նախարար Միրզոյանը չի կարողացել մեկնել Դուշանբե՝ մասնակցելու ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների, Պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների համատեղ նիստին։ Այս մասին Factor.am-ին հայտնեց Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը՝ պարզաբանելով միջոցառման բոլոր մասնակիցների լուսանկարում նախարարի բացակայության պատճառը։

«Սակայն նա մեկնելու է Դուշանբե, որտեղ վաղը մասնակցելու է ՀԱՊԿ կառույցների աշխատանքին։ Նախատեսված է նաև երկկողմ հանդիպում»,- ասաց նա։

Նշենք, որ համացանցում տարածվել է ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների, Պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների համատեղ նիստից լուսանկար, որտեղ մասնակիցների շարքում բացակայում են Հայաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները։ Նրանց բացակայությունը քննարկումների թեմա է դարձել։