Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արարատի մարզպետը հետ է վերցրել հրաժարականի դիմումը. նա կշարունակի պաշտոնավարել

Արարատի մարզպետը հետ է վերցրել հրաժարականի դիմումը. նա կշարունակի պաշտոնավարել
Քաղաքականություն
14:49, 16 сентябрь 2021
Մամուլով լուրեր տարածվեցին, որ օրեր առաջ՝ օգոստոսի 9-ին, հրաժարականի դիմում ներկայացրած Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը հետ է վերցրել հրաժարականի դիմումը։

Civic.am-ի հարցմանն ի պատասխան՝ Արարատի մարզպետարանից հաստատեցին լուրը՝ նշելով, որ Թևոնյանն այս ընթացքում շարունակել է ներկայանալ աշխատանքի, այսուհետ էլ շարունակելու է պաշտոնավարել։

Հիշեցնենք, որ Թևոնյանը մարզպետի պաշտոնում նշանակվել էր 2020 թվականի դեկտեմբերի 10-ից։