Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ի պատասխան Գեղամասար համայնքի ղեկավարի այսօրվա հայտարարությունների․ ՏԿԵՆ խոսնակ

Ի պատասխան Գեղամասար համայնքի ղեկավարի այսօրվա հայտարարությունների․ ՏԿԵՆ խոսնակ
Քաղաքականություն
15:09, 16 сентябрь 2021
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանն իր էջում գրել է․

«Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանն այսօր բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է, թե Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն իբրև թե իրեն ասել է. 

«Ձեր համայնքը ցրելու եմ, դու էլ դատվելու ես»։

Համայնքապետի պնդումները բացարձակ իրականությանը չեն համապատասխանում։ Համայնքապետի ու Գնել Սանոսյանի միջև զրույց եղել է 2019 թվականին, երբ Սանոսյանը զբաղեցնում էր Գեղարքունիքի մարզպետի պաշտոնը։ Նշված ժամանակահատվածում համայնքապետի կողմից հարկերի հավաքագրումը շատ ցածր է եղել։ Սանոսյանն Ավետյանին պարզապես բարեկամական խորհուրդ է տվել զբաղվել իր պարտականություններով՝ կա՛մ հարկերը հավաքագրել, կա՛մ պայմանագրերը խզել, կա՛մ դիմել ԴԱՀԿ՝ ինչպես օրենքն է պահանջում։ Այլապես համայնքապետի վարքագիծը կարող է դիտվել որպես անգործություն և օրենքի հետ խնդիրներ կառաջանան։  

Ինչ վերաբերում է համայնքապետի այն պնդումներին, թե խոշորացվող համայնքների բնակիչների կարծիքը հաշվի չի առնվում, ապա դա ևս իրականությանը չի համապատասխանում։ Խոշորացվող համայնքների բնակիչների հետ հանդիպումները պարբերական բնույթ են կրում։

Նախկինում էլ, նարկայում էլ նախարարության ներկայացուցիչները, հասարակական կազմակերպությունների մեր գործընկերներն ամենօրյա ռեժիմով խոշորացվող տարբեր համայնքներում հանդիպումներ են ունենում, լսում ժողովրդի առաջարկությունները, կարծիքները»։