Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աբխազիան առաջարկում է վերականգնել իր տարածքով Ռուսաստան-Հայաստան երկաթգիծը

Աբխազիան առաջարկում է վերականգնել իր տարածքով Ռուսաստան-Հայաստան երկաթգիծը
Քաղաքականություն / Հասարակություն / Աշխարհ
13:43, 10 февраль 2021
Աբխազիայի խորհրդարանը դիմել է Ռուսաստանի Պետդումային՝ հայտարարելով այն մասին, որ հանրապետությունը պատրաստ է իրավահավասար պայմաններով մասնակցել Ռուսաստանի ու Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթգծային հաղորդակցության վերականգնմանը։ 

Այս մասին Sputnik Աբխազիային տված հարցազրույցում ասել է միջազգային, միջխորհրդարանական  ու հայրենակիցների հետ կապերի հարցերով Ազգային ժողովի հանձնաժողովի նախագահ Աստամուր Լոգուան։ «Նախաձեռնությունը պատկանում է մեր հանձնաժողովին։ Քանի որ մենք հետևում ենք այն ամենին, ինչ տեղի է ունենում տարածաշրջանում ու նաև Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած հակամարտությանը, որը լուծում է ստանում այդպիսի ճանապարհով: Մենք ողջունում ենք տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակումը»,- ասել է Լոգուան: 

Նա նշել է, որ Աբխազիան մշտապես հայտարարել է, որ պատրաստ է իրավահավասար պայմաններով մասնակցել մեծ տարածաշրջանային նախագծերին։ «Ելնելով այն բանից, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմի ավարտից հետո տարածաշրջանի երկրները սկսեցին քննարկել երկաթգծային հաղորդակցության բացման հարցը՝ Աբխազիան չպետք է անմասն մնա»,- նկատել է Ատամուր Լոգուան։