Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անկախության 30-ամյակը պատշաճ կերպով նշելու դեմ հանդես եկողները մեծապես այն պսևդոքաղաքական խմբակների ներկայացուցիչներն են, ովքեր տարիներ շարունակ հոշոտել են Հայաստանը․Ա.Բաբաջանյան

Անկախության 30-ամյակը պատշաճ կերպով նշելու դեմ հանդես եկողները մեծապես այն պսևդոքաղաքական խմբակների ներկայացուցիչներն են, ովքեր տարիներ շարունակ հոշոտել են Հայաստանը․Ա.Բաբաջանյան
Քաղաքականություն
21:05, 18 сентябрь 2021
Արման Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Հատկանշական է, որ անկախության 30-ամյակը պատշաճ կերպով նշելու դեմ հանդես եկողները մեծապես այն պսևդոքաղաքական, գողական և բանդիտական խմբակների ներկայացուցիչներն են, ովքեր տարիներ շարունակ հետևողականորեն հոշոտել են այն ինչ Հայաստանը կարող էր դարձնել ու պահել անկախ և նրանք, ովքեր առնվազն վերջին ամիսներին անթաքույց խոսում էին Հայաստանի միութենական պետության մաս կազմելու հեռանկարի մասին: 

Սրանց մուրազը մի բանի մասին է՝ բզկտել, մաշել, մաս-մաս անել, Ալիևի հետ միաժամանակ գործել, թեկուզ կիսանկախ, թեկուզ անկախությունը վերջնականապես կորցրած՝ ինչ գնով ուզում է լինի՝ միայն թե իրենց ու իրենց արտաքին տերերի առաջնորդությամբ զավթեն, նվաճեն, առնեն երկիրը, զրկեն երկրին երկիր դառնալու, երկիր մնալու վերջին հնարավորությունից նույնիսկ:

Անկախության տոնը պետք է նշենք, անկախության համար իրենց կյանքը նվիրաբերած ու դրանով հավերժացած տղերքի հիշատակը պետք է պատշաճ կերպով ոգեկոչենք, թեկուզ վիրավոր, թեկուզ արնաքամ եղած, բայց մեր սրբազան հայրենիքի անկախության երրորդ տասնամյակը պիտի նշենք, իրականություն դարձած մեր նախնիների երազանքը չպետք է թույլ տանք նորից երազանք դարձնել, աշխարհին պիտի ցույց տանք, որ քաղաքական այս տմարդիները, այս ներքինիները ոչ մի աղերս, կապ չունեն մեր ժողովրդի մեծամասնության հետ,  իրական ժողովրդի հետ...

Անկախությունը պետք է նշենք... զուսպ, համեստ, բայց պատշաճ կերպով պետք է նշենք: