Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ղազինյանի անձի վրա սևեռված շարունակում է մնալ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանը»․ Անդրանիկ Քոչարյան

ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հարցերի հանձնաժողովում այսօր չորրորդ անգամ Արթուր Ղազինյանը չընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։ Ղազինյանը չմասնակցեց հարցուպատասխանին՝ լքելով դահլիճը։
 
 Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ Արթուր Ղազինյանը չշարժվեց կանոնակարգ օրենքով։

  Ըստ Քոչարյանի, Արթուր Ղազինյանը պետք է մնար դահլիճում և պատասխաներ հանձնաժողովի անդամների հարցերին, և որ Ղազինյանը պետք է իր պատասխաններով համոզի իրեն կողմ քվերակել։ 

 Անդրանիկ Քոչարյանի կարծիքով, հանձնաժողովի նիստերը չեն տապալվի նախագահի տեղակալ չընտրելու պատճառով։ 

 Քոչարյանը նշեց, որ իրենք սևեռված չեն Արթուր Ղազինյանի անձնի վրա, ասելով․ «Ղազինյանի անձի վրա սևեռված շարունակում է մնալ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանը, ոչ թե «Հայաստան» խմբակցությունը, որովհետև անընդհատ չի բացատրվում պարոն Ղազինյանի կամ այդ ազգանունի հետ կապված ինչ խնդիր են տեսնում, երբ ունեն երեք այլ նորմալ թեկնածուներ։ Թող իրենք քայլ անեն։ Իրենք առաջարկում են, մենք՝ ընտրում։ Իրենք կարող են առաջարկել, բայց իրենք չեն կարող պարտադրել։ Դոնթի բանաձևը պարտադրանքի բանաձև չէ, դա կոնսենսուսի բանաձև է», - ասաց Անդրանիկ Քոչարյանը։
 
Մանրամասները՝ տեսանյութում: