Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գորիսի համայնքապետի ընտրություններում ֆավորիտը ՔՊ-ական Վլադիմիր Աբունցն է․ ի՞նչ կենսագրություն ունի նա

Գորիսի համայնքապետի ընտրություններում ֆավորիտը ՔՊ-ական Վլադիմիր Աբունցն է․ ի՞նչ կենսագրություն ունի նա
Քաղաքականություն
21:33, 22 сентябрь 2021
Գորիսի համայնքապետի ընտրություններում ֆավորիտը Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Վլադիմիր Աբունցն է: ի՞նչ կենսագրություն ունի նա:

Աբունցը ծնվել է 1975թ. ապրիլի 23-ին, Գորիսում։

1992թ.-ին ավարտել է Գորիսի թիվ 5 միջնակարգ դպրոցը։  1993-1994թթ. ծառայել է Հայկական բանակում՝ մասնակցելով Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության հարավային սահմաններում տեղի ունեցած մարտական գործողություններին։

1996թ.-ին ավարտել է Գորիսի «Սյունիք» ինստիտուտի իրավաբանական ֆակուլտետը։

2012թ.-ին ավարտել է Գորիսի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։

Աշխատանքային գործունեությունն սկսել է Գորիսի «Բաց շուկա» ընկերությունում՝ որպես մառանապետ։

1998-2002թթ. աշխատել է ՀՀ մաքսային վարչության Սյունիքի տարածաշրջանային մաքսատան մաքսային հսկողության բաժնում՝ որպես մաքսային տեսուչ, իսկ 2002թ.-ից՝ որպես ավագ մաքսային տեսուչ՝ ստանալով ՄԾ ավագ լեյտենանտի կոչում։

2016-2018թթ. աշխատել է նույն բաժնում՝ որպես գլխավոր մաքսային տեսուչ՝ ստանալով ՄԾ կապիտանի կոչում։

2018թ.-ին նշանակվել է Սյունիքի տարածաշրջանային մաքսատան Բեռների և տրանսպորտային միջոցների զննման բաժնի պետ՝ ստանալով ՄԾ մայորի կոչում։

2019թ.-ին նշանակվել է Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի պետ՝ ստանալով ՄԾ փոխգնդապետի հատուկ կոչում։

Ամուսնացած է, ունի մեկ որդի։