Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարտի 4-ին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման հրամանը կմտնի ուժի մեջ․ ռազմական հեղաշրջման փորձը չստացվեց

Մարտի 4-ին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման հրամանը կմտնի ուժի մեջ․ ռազմական հեղաշրջման փորձը չստացվեց
Քաղաքականություն
16:47, 02 март 2021
Մարտի 4-ին լրանում է Սահմանադրական դատարան դիմելու 3-օրյա ժամկետը։ Այդ օրը ուժի մեջ կմտնի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու մասին։ 

Ինչպես արդեն հայտնի է՝ նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել վարչապետի առաջարկը և դիմել է ՍԴ՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով։ 

Սա, սակայն, չի նշանակում, որ նախագահը վիճարկում է վարչապետի առաջարկը։ Այնպես որ այն ուժի մեջ կմտնի մարտի 4-ին։ Եթե, իհարկե, վաղը Արմեն Սարգսյանը որևէ կերպ չփոխի որոշումը։

16-ի ներքո հավաքված նախկին իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ իրենց բողոքն են արտահայտել նախագահի որոշման մեջ՝ մեղադրանքներ հնչեցնելով նրա հասցեին։ 

Ակնհայտ է, որ այսպիսով չեղարկվում է ռազմական հեղաշրջման փորձը Հայաստանում։ 

Արդեն իսկ կարելի է ասել, որ առաջիկայում Հայաստանում արտահերթ ընտրություններ են սպասվում։

Հիշեցնենք, որ երեկ Հանրապետության հրապարակում իշխանությունների հրավիրած հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շատաբի հայտարարությունը անխուսափելի է դարձնում Օնիկ Գասպարյանի հեռացումը, քանի որ   ԳՇ հայտարարության որոշումը կայացվել է Սերժ Սարգսյանի դրդմամբ. «Որովհետեւ կապ չունի՝ ով է ստորագրել այդ թուղթը, ով՝ ոչ․ այդ թուղթը սեղանին դնելու և ստորագրությունների պրոցեսը սկսելու որոշումը կայացրել է Օնիկ Գասպարյանը՝ Սերժ Սարգսյանի դրդմամբ, ես չեմ ուզում ասել՝ հրամանով։ Ես ուզում եմ ուղիղ ասել, որ իմ կողմից նշանակված ԳՇ պետը կատարում է մերժվածի հրամանները․ այ դա ամենամեծ դավաճանությունն է, այ է՛դ ա դավաճանությունը»։