Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ անկախության տոնի առթիվ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին շնորհավորել է Մոլդովայի խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուն

ՀՀ անկախության տոնի առթիվ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին շնորհավորել է Մոլդովայի խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուն
Քաղաքականություն
20:47, 23 сентябрь 2021
«Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի եւ իմ անունից ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ:

Հուսով եմ, որ հայ-մոլդովական կապերի հետեւողական ամրապնդումը երկու երկրների համար նոր հնարավորություններ կբացի երկկողմ երկխոսության հետագա զարգացման համար: Ես նաեւ հաստատապես համոզված եմ, որ միջխորհրդարանական հարաբերությունների դրական դինամիկան անգնահատելի ներդրում կունենա Մոլդովայի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության արդյունավետ փոխշահավետ համագործակցության ընդլայնման գործում` ի շահ մեր երկրների ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ եւ ողջ հայ ժողովրդին քաջառողջություն, խաղաղություն եւ բարեկեցություն»,-նշված է Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի նախագահի շնորհավորական ուղերձում: