Տաթև-Աղվանի ճանապարհի շինարարության աշխատանքներն այս տարի կավարտվեն. Պապիկյան

Քաղաքականություն / Տնտեսություն
Աշխատանքներ են սկսվել Շուռնուխը Տաթև-Աղվանի-ին կապով ճանապարհի շինարարության ուղղությամբ, «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ընթացքում հայտարարեց Հայաստանի փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը:
Փոխվարչապետի փոխանցմամբ՝ նոր ճանապարհներ են նախատեսվում նաև դեպի Որոտան և Բարձրավան:
Անդրադառնալով Սյունիքի բնակիչների անհանգստություններին, թե ինչո՞ւ այլընտրանքային ճանապարհների աշխատանքները ավելի արագ չարվեցին, որպեսզի սյունիքցիները ավելի հանգիստ լինեին, Պապիկյանը նշեց, որ Տաթև-Աղվանի ճանապարհը ավելի վաղ կառուցելը ֆիզիկապես հնարավոր չէր. «Ճանապարհ կառուցելը միայն ասֆալտ փռել չէ, մանավանդ, որ մենք խոսում ենք մի ճանապարհի մասին, որը չէր օգտագործվում: Հիմա շինարարությունը լայն թափով ընթանում է»: