Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեղրիում «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուն նախկինում աշխատել է հօգուտ «Հայաստան» դաշինքի

Մեղրիում «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուն նախկինում աշխատել է հօգուտ «Հայաստան» դաշինքի
Քաղաքականություն
21:49, 23 сентябрь 2021
Հոկտեմբերի 17-ին ՏԻՄ ընտրություններ են սպասվում Սյունիքի մարզի մի քանի համայնքներում՝ այդ թվում Մեղրիում։

Ինչպես հայտնի է՝ բացի գործող իշխանություններից, այստեղ մասնակցության հայտ են ներկայացրել նաև ընդդիմադիր մի քանի կուսակցություններ։ Նրանց թվում է Մեսրոպ Առաքելյանի ու Մանե Թանդիլյանի հիմնադրած «Ապրելու երկիր» կուսակցությունը, նաև՝ Արամ Զավենի Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի «Ազատական» կուսակցությունը

Yerevanlur-ի տեղեկություններով՝ համայնքում մեծ հեղինակություն ունի «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Բագրատ Զաքարյանը։ Մեր աղբյուրները փոխանցում են, որ քանի որ իշխանական թեկնածուն այստեղ այնքան էլ մեծ հեղինակություն չունի, չի բացառվում, որ համայնքում հաղթանակ տանի հենց Զաքարյանը։

Մեզ հայտնի դարձավ մեկ ուշագրավ ինֆորմացիա ևս։ Պարզվում է՝ Ռուբեն Վարդանյանը հովանավորությունն ունեցող «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արմեն Հայրապետյանը  համապետական ընտրությունների ժամանակ շատ ակտիվ աշխատել է «Հայաստան» դաշինքի  և այն ժամանակվա քաղաքապետ Մխիթար Զաքարյանի օգտին։ Սակայն տեսնելով, թե ինչ զարգացումներ եղան Ռոբերտ Քոչարյանին սատարող համայնքապետերի հետ կապված, Հայրապետյանը շատ արագ կողմնորոշվել է և հիմա համայնքում ակտիվ քաղաքական արշավ է իրականացնում հօգուտ «Ապրելու երկիր» կուսակցության, որն իշխանությունների նկատմամբ  խիստ ընդդիմադիր կեցվածք չունի: