Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վճարված եկամտահարկը կվերադարձվի 3 աշխատանքային օրում՝ գործող 15 օրվա փոխարեն. ՊԵԿ նախագահ

«Պարզեցնում և թվայնացնում ենք եկամտահարկի վերադարձման գործընթացը»,- այսօր՝ սեպտեմբերի 24-ին, կառավարության հերթական նիստում նշեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:
 
Նրա խոսքով՝ 15 օրվա ընթացքում դիմողին տրվելու է համապատասխան օգտանուն և գաղտնաբառ, և ինքն արդեն անձնական գրասենյակ է ունենալու, և ամեն եռամսյակում այդ անձնական գրասենյակում ինքնաշխատ եղանակով երկու տվյալ է գեներացնելու. «Առաջինը՝ վարկի վճարված տոկոսների վերաբերյալ, երկրորդը՝ վճարված եկամտահարկի վերաբերյալ, և ինքնաշխատ եղանակով դիմում է գեներացվելու, որը ներկայացվելու է հարկային մարմին բացառապես էլեկտրոնային եղանակով: 15 աշխատանքային օրվա փոխարեն 3 աշխատանքային օրում վճարված եկամտահարկը վերադարձվելու է համապատասխան բանկային հաշվի վրա, իսկ բանկային հաշիվների ճշգրտման գործընթացն իրականացվելու է ԿԲ-ի կողմից»: 

ՊԵԿ նախագահը նշեց, որ 2022թ. հունվարի 1-ից համակարգն արդեն ներդրված կլինի, և հավելեց, որ շահառուների թիվն անընդհատ աճում է: