Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՅԴ անդամ Դավիթ Լոքյանը եղել է համայնքների խոշորացման գործընթացի ջատագովը․ Գնել Սանոսյան

ՀՅԴ անդամ Դավիթ Լոքյանը եղել է համայնքների խոշորացման գործընթացի ջատագովը․ Գնել Սանոսյան
Քաղաքականություն
12:41, 24 сентябрь 2021
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը անհասկանալի է համարում «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների՝ համայքների խոշորացմանը վերաբերող հարցի քննարկմանը չմասնակցելը և բոյկոտելը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի բարձր ամբիոնից Գնել Սանոսյանը նշեց, որ մինչև նախագիծը Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելը, ընդդիմադիր ուժերի կողմից եղել են բազմաթիվ քննարկումներ և հարցադրումներ, բայց ոչ անօրինական լինելու կոնտեքստում։

«Այս կողմից գործընկերները (նկատի ունի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներին.-խմբ․), ովքեր չեն մասնակցում այս ամբողջ գործընթացին, եղել են գլխավոր նախաձեռնողները։ Այսինքն՝ միավորման և խոշորացման գործընթացը եղել է 2016 և 2017 թվականներին։ Մեր իշխանությունը փորձել է որոշակի բարելավել  այս նախագիծը, փոխել, եղած փորձի հիման վրա ավելի լավ տեսք տալ դրան։ Միավորման, խոշորացման գործընթացը շարունակվում է, այնպես որ գործընկերներից շատերը եղել են այս պրոցեսի մաս, նույնիսկ մեր գործընկեր դաշնակցության անդամ Դավիթ Լոքյանը (ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախկին նախարար .– խմբ․) եղել է այս ամենի նաև ջատագովը»,- ընդգծեց Սանոսյանը։