Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատվելու մասին խոսակցություն եղել է 2019-ին, հարկերի թերհավաքման շուրջ․ Գնել Սանոսյանը՝ Գեղամասարի համայնքապետի մեղադրանքների մասին

Դատվելու մասին խոսակցություն եղել է 2019-ին, հարկերի թերհավաքման շուրջ․ Գնել Սանոսյանը՝ Գեղամասարի համայնքապետի մեղադրանքների մասին
Քաղաքականություն
17:41, 24 сентябрь 2021
«Գեղամասար համայնքի մեր գործընկերները երբ խոսում են խոշորացման լավ կամ վատ կողմից, նշում են, որ դա դրական բան է»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։ 

Նա նշեց, որ արդյունքում 4-5 տարիների ընթացքում կարողացել են մի շարք խնդիրներ լուծել 18 բնակավայրում, ինչը նախկինում չէին կարող անել։ 

Լրագրողները նաև հարցրին, թե ինչպես կմեկնաբանի Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանի այն հայտարարությունը, թե Գնել Սանոսյանն ասել է, որ համայնքը կցրի: Ի պատասխան՝ Գնել Սանոսյանն ասաց, որ Հակոբ Ավետյանի հետ ունեցել են բազմաթիվ տարբեր խոսակցություններ և քննարկումներ, քանի որ ինքը երեք տարի աշխատել է որպես մարզպետ, Հակոբ Ավետյանն էլ՝ համայնքապետ, և այդ ընթացքում տարբեր հարցեր կարող էին ունենալ։    

«Ինչ վերաբերում է իր նշած խնդիրներին՝ համայնքը ցրելու, բացարձակ նման խոսակցություն չի եղել, որովհետև բավական ժամանակ է՝ մենք չենք հանդիպել, չենք  խոսել։ Իսկ ինչ վերաբերում է, որ ասել եմ՝ կդատվես, նման խոսակցություն եղել է 2019 թվականին, երբ ես ասել եմ՝ պարոն Հակոբ Ավետյան, դուք, որպես համայնքի ղեկավար, այսքան մեծ քանակության պարտքերը, որ կուտակվել են, չեք հավաքում, ձեզ մոտ հարկերի հավաքագրումը շատ ցածր տոկոս է կազմում, մարզում ամենավատ հինգ  ցուցանիշներից մեկն է, ունեք հետևյալ գործառույթը. կամ պետք է պայմանագրերը խզեք, կամ դիմեք ԴԱՀԿ, որպեսզի մարդկանցից վերցնենք։ Եթե դուք դրանցից ոչ մեկը չանեք՝ կդառնա  անգործություն, վաղը ձեզ դրա համար կդատեն»,- ասաց Գնել Սանոսյանը։