Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց վարչատարածքային բաժանման և հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքների նախագծերը

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց վարչատարածքային բաժանման և հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքների նախագծերը
Քաղաքականություն
18:31, 24 сентябрь 2021
Ազգային Ժողովը 63 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Կառավարության կողմից ներկայացված, Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Տեղական ինքնակառավարման մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։ 

Նույն ձայներով, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց նաև Վահագն Հովակիմյանի և Վլադիմիր Վարդանյանի կողմից ներկայացված, հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ  անելու մասին հարցը։

Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չմասնակցեցին քվեարկություններին։