Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կոչ ենք անում միջազգային բոլոր կառույցներին՝ դատապարտել Ադրբեջանի վարքագիծը. ԱԺ հայտարարությունը

Կոչ ենք անում միջազգային բոլոր կառույցներին՝ դատապարտել Ադրբեջանի վարքագիծը. ԱԺ հայտարարությունը
Քաղաքականություն
20:27, 02 март 2021
ԱԺ-ն փակ նիստում քննարկեց «Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց հայրենադարձումը խոչընդոտելու և անհարկի ձգձգելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը:

Նախագծի համահեղինակ, անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը նշեց՝ նախագծով ՀՀ ԱԺ-ն արձանագրում է, որ պատերազմից անցել է շուրջ 4 ամիս, սակայն Ադրբեջանում գերության մեջ են զինվորականներ և քաղաքացիական անձինք, այդ թվում՝ կանայք, որոնց անհապաղ հայրենադրաձումը ռազմական գործողությունների ավարտից հետո, միջազգային մարդասիրական իրավունքով նախատեսված հրամայական-պահանջ է:

ՀՀ ԱԺ-ն կոչ է անում միջազգային բոլոր կառույցներին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, միջազգային հանրությանը, միջագային ու տարածաշրջանային իրավապաշատպան կազմակերպություններին, խիստ գնահատել և դատապարտել Ադրբեջանի վարքագիծը:

«ԱԺ-ն դատապարտում է Ադրբեջանում հայատյացության և կազմակերպված թշնամանքի քաղաքականության պայմաններում Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց հայրենադարձումը խոչընդոտելը և արձանագրում, որ գերիներին չվերադարձնելու Ադրբեջանի բացարձակ անթույլատրելի վարքագիծը խախտում է միջազգային մարդասիրական իրավունքի անկյունաքարային դրույթները, կոպտորեն ոտնահարում Ադբեջանի ստանձնած միջազգային պարտավորությունները՝ խաթարելով ժամանակակից միջազգային հարաբերությունների բուն էությունը՝ վտանգելով մարդու իրավուքների պաշտպանության միջազգային և տարածաշրջանային համակարգերի նկատմամբ վերաբերմունքը»,- ԱԺ հայտարարությունը ներկայացրեց պատգամավորը։