Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ պետդեպը խոստանում է Թուրքիայի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառել

ԱՄՆ պետդեպը խոստանում է Թուրքիայի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառել
Քաղաքականություն
15:15, 27 сентябрь 2021
ԱՄՆ պետդեպը խոստանում է Թուրքիայի կողմից Ռուսաստանից S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի 2-րդ խմբաքանակը ձեռք բերելու պարագայում նոր պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»–ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

ԱՄՆ պետդեպի հայտարարության մեջ նշվում է, որ իրենք մշտապես հորդորել են Թուրքիային հրաժարվել ռուսական ՀՕՊ համակարգեր գնելուց, և հավելել, որ 2020թ. դեկտեմբերին ընդունված  CAATSA օրենքի շրջանակում գործող պատժամիջոցներին կարող են ավելանալ  այլ պատժամիջոցներ ևս: