Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կարծում եմ՝ Մովսես Հակոբյանը ասելիք պետք է ունենա 2011թ. սպառազինության տեղափոխման հետ կապված. Անդրանիկ Քոչարյան

Կարծում եմ՝ Մովսես Հակոբյանը ասելիք պետք է ունենա 2011թ. սպառազինության տեղափոխման հետ կապված. Անդրանիկ Քոչարյան
Քաղաքականություն
13:33, 28 сентябрь 2021
Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նիստում կրկին քննարկվում է հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, արձագանքելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հայտարարությանը, նշեց. «ՊՆ-ն բարեփոխումների հետ կապված կգա հանձնաժողով և կներկայացնի իրենց հայեցակետային տեսակետները, և մենք առաջիկա 10-15 օրերին աշխատանքային քննարկում կունենանք»:

Ինչ վերաբերում է 2011 թվականի սպառազինության հետ կապված Տիգրան Աբրահամյանի դիտարկմանը, թե դրանք սպառազինության մեջ համալրվել են 2018 թվականին, իսկ մինչ այդ պահ էին տրված, Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Դուք այնպիսի ինֆորմացիա տվեցիք... ես կարծում եմ, որ ԱԱԾ-ն ուղիղ կապով լսում է սա, և բնականաբար ձեր տեղեկատվության հետ կապված ձեզ կհրավիրեն, և ձեր տեղեկատվությունը օգտակար կլինի նախաքննական մարմնի համար: Կարծում եմ՝ Մովսես Հակոբյանը ասելիք պետք է ունենա այդ սպառազինության տեղափոխման հետ կապված»:

Քոչարյանի խոսքով՝ այն, ինչ կապված է բանակի կոռուպցիայի հետ, պետք է արմատախիլ արվի ամբողջ ծավալով: