Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հույս ունեմ, որ «Հայաստան»-ի մեր գործընկերները նորից շատ արտիստիկ կերպով չեն լքի խրամատը. Վահագն Ալեքսանյան

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նիստում կրկին քննարկվում է հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը:

«Ես հույս ունեմ, որ «Հայաստան» դաշինքի մեր գործընկերները իրենց հերթական ելույթն ունենալուց հետո շատ արտիստիկ կերպով նորից չեն լքի խրամատը»,- հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը: