Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խնդրում եմ, դուռը չշրխկացնել. Վահագն Ալեքսանյանը՝ «խրամատը» լքող Գեղամ Մանուկյանին ու Արթուր Ղազինյանին

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նիստում կրկին քննարկվում է հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը:

«Այս անիմաստ քննարկմանը մենք չենք կարող մասնակցել»,- նշեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը և լքեց հանձնաժողովի նիստերի դահլիճը:

Ինչ վերաբերում է հոկտեմբերի 7-ի հետ կապված հարցերին, հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու Արթուր Ղազինյանն ասաց. «Հարցեր պետք է ուղղվեն ձեզ, որովհետև իշխանությունը դուք եք եղել»:

Արձագանքելով՝ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նկատեց, որ թեկնածուին հարցեր չեն տալիս, որովհետև թեկնածուին ներկայացնող Գեղամ Մանուկյանը լքեց նիստի աշխատանքը:

Արթուր Ղազինյանը ևս լքեց «խրամատը», ինչին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը արձագանքեց. «Խնդրում եմ, դուռը չշրխկացնել», իսկ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ նկատեց. «Մեծ-մեծ չխոսեք»: