Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ճիշտ նկատեցիք՝ թեկնածուն տեղում չէ. Անդրանիկ Քոչարյանը՝ Տիգրան Աբրահամյանին

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նիստում կրկին քննարկվում է հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը:

«Քանի որ երկրորդ անգամ ենք նման իրավիճակի բախվում, երբ թեկնածուն տեղում չէ...»,- հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, ինչին հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց. «Ճիշտ նկատեցիք, թեկնածուն տեղում չէ»:

Շարունակելով իր խոսքը՝ Տիգրան Աբրահամյանը նկատեց. «Քանի որ հարցերը պետք է ուղղվեին թեկնածուին, իսկ նա տեղում չէ, ես այստեղ իմ ներկայությունը անիմաստ եմ համարում: Ես կարծում եմ, որ որպես մեծամասնություն, պետք է հանդես գայիք երկխոսության դիրքերից և հաստատեիք ընդդիմության առաջադրած թեկնածուին, և այս անիմաստ արտահերթ նիստերին վերջ տանք ու անցնենք առաջ»: