Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալիևը չի առարկում ՄԽ համանախագահների միջնորդությամբ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման հարցում․ ՀԺ

Ալիևը չի առարկում ՄԽ համանախագահների միջնորդությամբ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման հարցում․ ՀԺ
Քաղաքականություն
17:22, 28 сентябрь 2021
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ դեմ չէ և չի առարկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման հարցում։

Այս մասին Ալիևն ասել է France24-ի հետ հարցազրույցում:

Ալիևը նշել է, որ եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները (Ֆրանսիա, ԱՄՆ և Ռուսաստան) հանդիպում կազմակերպեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ապա ինքը առարկություն չի ունենա:

Հիշեցնենք՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ այսօր հայտնել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Նյու Յորքում Բաքվի և Երևանի հետ համաձայնեցրել են աշխատանքային այցերի վերսկսումը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան:

Թարգմանությունը՝ armtimes.com