Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պուտին-Էրդողան հանդիպման արդյունքներով փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում

Պուտին-Էրդողան հանդիպման արդյունքներով փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում
Քաղաքականություն
20:53, 28 сентябрь 2021
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունների արդյունքներով փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում. այդ մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ոչ, չի սպասվում»,- լրագրողի հարցին ի պատասխան ասել է նա:

Պուտինը և Էրդողանը բանակցությունների կանցկացնեն սեպտեմբերի 29-ին՝ Սոչիում: Ինչպես ավել վաղ հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը, բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել ռուս-թուրքական գործընկերության տարբեր ասպեկտներ՝ քաղաքական և առևտրատնտեսական ոլորտներում, ինչպես նաև իրավիճակը Սիրիայում, Լիբիայում, Աֆղանստանում ու Հարավային Կովկասում: