Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևի ընդդիմությունը նոր է սկսել հետաքրքրվել սահմանամերձ գյուղերով. Ծովինար Վարդանյանը՝ Հռիփսիմե Ստամբուլյանին

Երևի ընդդիմությունը նոր է սկսել հետաքրքրվել սահմանամերձ գյուղերով. Ծովինար Վարդանյանը՝ Հռիփսիմե Ստամբուլյանին
Քաղաքականություն
12:29, 29 сентябрь 2021
«Տիկին Ստամբուլյան, խնդրում եմ քաղաքական տեքստերը պահել լիագումար նիստերում»,- այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում, դիմելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանին, ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը և նշեց, որ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստերը միշտ աչքի են ընկել մասնագիտական քննարկումներով:

Նա ընդգծեց. «Երևի ընդդիմության ներկայացուցիչները նոր են սկսել հետաքրքրվել սահմանամերձ գյուղերով: Ես կարող եմ հիշեցնել նաև ձեր ոչ վաղ անցյալի ակնկալիքները արտահերթ ընտրություններից և տեսնել, թե ով ավլի լավ գնահատելու կարողություն ունի»:

Ծովինար Վարդանյանը կարծում է նաև, որ այս նախագծի և ծնելիության միջև ուղիղ կապ գոյություն չունի:

Հիշեցնենք, որ հանձնաժողովի նիստում ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանն առաջարկեց ըստ տարիների և ըստ գոտիականության միայն Երևան քաղաքի վարչական տարածքի սահմաններում աստիճանաբար դադարեցնել հիփոթեքային վարկի եկամտահարկի վերադարձման համակարգի գործողությունը: