Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանը Բաքվի և Անկարայի նման Իրանի սահմանների նկատմամբ սին երազանքներ չունի. իրանական օրաթերթի պատասխանը Ալիևին

Հայաստանը Բաքվի և Անկարայի նման Իրանի սահմանների նկատմամբ սին երազանքներ չունի. իրանական օրաթերթի պատասխանը Ալիևին
Քաղաքականություն
20:20, 29 сентябрь 2021


Իրանում ՀՀ դեսպանությունը Ֆեյսբուքի իր էջում մեջբերումներ է արել իրանական «Ջամ-է-ջամ» օրաթերթի այսօրվա համարից, որն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Իրանի հասցեին հնչեցված մեղադրանքներին:

«Ի պատասխան թուրքական «Անադոլու» լրատվամիջոցին տրված հարցազրույցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Իրանի դեմ հնչեցված մեղադրանքի՝ «Ինչո՞ւ 30 տարիների ընթացքում, երբ Ղարաբաղի շրջակա տարածքները հայերի տիրապետության տակ էին, Իրանի հյուսիսային շրջաններում զորավարժություններ չէին անցկացվում», իրանական «Ջամ-է-ջամ» օրաթերթն իր այսօրվա համարում հոդված է հրապարակել, որից բերված է մի քանի մեջբերում․

• Հայաստանը Բաքվի և Անկարայի նման Իրանի սահմանների նկատմամբ սին երազանքներ չունի և նման պահվածք չի ցուցաբերում.
 
• Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, Իսրայելի դաշնակիցը չէ.
 
• Հայաստանը Ադրբեջանի Հանրապետության նման Ատրպատականում չի ստեղծել վարձկան-անջատողականների ցանց.
 
• Հայաստանը նպատակ չունի Իրանին առևտրական ճանապարհներից դուրս մղելու։
 
Ի դեպ, հոդվածագիրը նկատում է նաև, որ «Ադրբեջանի նախագահի ոչ դիվանագիտական վարքը և Թուրքիայի լրատվամիջոցով Իրանին ուղերձ հղելը ոչ այլ ինչ է, քան գաղութացվածության նշան»»,- ասված է դեսպանության գրառման մեջ: