Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էրդողանն արդյունավետ է որակել Պուտինի հետ հանդիպումը

Էրդողանն արդյունավետ է որակել Պուտինի հետ հանդիպումը
Քաղաքականություն
21:17, 29 сентябрь 2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդյունավետ է որակել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սոչիում ունեցած հանդիպումը: Հանդիպման ավարտին նա գրառում է կատարել «Տելեգրամ»-ի էջում. փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Իմ գործընկեր Պուտինի հետ արդյունավետ բանակցություններից հետո մենք լքեցինք Սոչին»,- գրել է նա:

Նշենք, որ երկու նախագահների մասնակցությամբ հանդիպումը շարունակվել է շուրջ երեք ժամ, նրանք մամուլի համար հայտարարությամբ հանդես չեն եկել: Ի թիվս այլ հարցերի քննարկվել է նաև իրադրությունը Լեռնային Ղարաբաղում: Պուտինն անդրադարձ է կատարել ԼՂ-ում հրադադարի ռեժիմի վերահսկման կենտրոնի գործունեությանը՝ նշելով, թե այս հարցում ռուս-թուրքական համագործակցությունը տարածաշրջանում «կայունության լուրջ երաշխիք է»: