Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աշխատանքային գործունեությանս ժամանակ նայելով Փաշինյանի լուսանկարին՝ հիշում եմ, որ պետք է լինել ազնիվ․ Կարեն Անդրեասյան

Աշխատանքային գործունեությանս ժամանակ նայելով Փաշինյանի լուսանկարին՝ հիշում եմ, որ պետք է լինել ազնիվ․ Կարեն Անդրեասյան
Քաղաքականություն
12:17, 30 сентябрь 2021
«Նիկոլ Փաշինյանը մեր ղեկավարն է․ ընդհանրապես պետության ղեկավարի լուսանկարը խորհրդանիշ է։ Այո, նաև լինում է ժամանակ, երբ աշխատանքային գործունեության ժամանակ նայելով՝ լուսանկարին հիշում եմ, որ պետք է լինել ազնիվ, անաչառ և պահպանել այն բոլոր պահանջները, որ մեր առաջ դրել է վարչապետը»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ պատասխանելով այն հարցին, որ նախարարը, չլինելով ՔՊ-ական, ինչո՞ւ է փակցրել Նիկոլ Փաշինյանի լուսանկարը և արդյոք որոշումներ կայացնելիս նայո՞ւմ է Նիկոլ Փաշինյանի լուսանկարին, թե՞ ոչ։  

Կարեն Անդրեասյանի խոսքով՝ դրոշը, գերբը, ղեկավարի լուսանկարը խորհրդանիշ է, որոնք արժեքներ են։ 

Լրագրողի այն դիտարկմանը՝ Սահմանադրության մեջ գրված չէ, որ ղեկավարի նկարը խորհրդանիշ է՝ արդարադատության նախարարն արձագանքեց․ «Ամեն ինչ չի, որ մենք անում ենք, գրված է Սահմանադրության մեջ։ Հաճախ կան ներքին մղումներ, ցանկություններ, որոշումներ, որ դու անում ես, ոչ թե Սահմանադրությունից բխելով, այլ քո արժեհամակարգից ելնելով։ Սա նախարարական որոշում չէ, հրաման չէ, սա անձնական դիրքորոշում է երկրի խորհրդանիշների հանդեպ։