Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը ԼՂ կխթանի Փաշինյանի ու Ալիևի հանդիպման նախապատրաստմանը․ ՌԴ ԱԳՆ

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը ԼՂ կխթանի Փաշինյանի ու Ալիևի հանդիպման նախապատրաստմանը․ ՌԴ ԱԳՆ
Քաղաքականություն
19:48, 30 сентябрь 2021
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Լեռնային Ղարաբաղ կօգնի նպաստավոր պայմաններ ստեղծել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հնարավոր հանդիպման կազմակերպմանը: Այս մասին հինգշաբթի օրը տեղի ունեցած ճեպազրույցի ընթացում ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը ՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի այն հայտարարությունը, որ պատրաստ է բանակցություններ վարել Հայաստանի վարչապետի հետ, եթե հանդիպումը կազմակերպի ԵԱՀԿ Մինսկի խումբը:. գրում է ՏԱՍՍ-ը:

Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ինտենսիվ շփումների շնորհիվ հնարավոր եղավ դադարեցնել արյունահեղությունը Լեռնային Ղարաբաղում, ստորագրել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որը հիմք դրեց տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման համար: Ենթադրում ենք, որ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան կօգնի դրա համար բարենպաստ պայմաններ ստեղծել»,-հավելել է դիվանագետը:

Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Նյու Յորքում պայմանավորվել են Բաքվի և Երևանի հետ ՝ վերսկսել աշխատանքայյին այցերը Լեռնային Ղարաբաղ: