Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը 2 ամսով կալանավորվեց

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը 2 ամսով կալանավորվեց
Քաղաքականություն
20:21, 30 сентябрь 2021
Դատարանը Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ որոշում է կայացրել 2 ամսով կալանավորել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Տոնոյանի պաշտպանը:

Նշենք, որ կալանավորման միջնորդությունը քննվում էր, շուրջ երեք ժամ, պաշտպանը նշեց, որ առաջադրված մեղադրանքում Դավիթ Տոնոյանն իրեն մեղավոր չի ճանաչում:

Իսկ թե արդյոք քաղաքական հետապնդո՞ւմ է և միտում տեսնո՞ւմ է, պաշտպանը նշեց, որ այդ մասին խոսել չի ցանկանում:  

Պաշտպանը տեղեկացրեց, որ Առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկվելու է Վերաքննիչ դատարանում:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ ՀՀ ՊՆ և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի շրջանակներում առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են 2018-2020 թվականներին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դ.Տ-ն, ինչպես նաև մատակարար կազմակերպության տնօրեն Դ.Գ-ն: Նույն օրը վերջիններս առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար ներգրավվել են որպես մեղադրյալ, և միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: