Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի ՔՊ-ական պատգամավորները մեկնել են Սյունիք, այցելել աահմանապահ զորքերի հենակետերից մեկը

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի ՔՊ-ական պատգամավորները մեկնել են Սյունիք, այցելել աահմանապահ զորքերի հենակետերից մեկը
Քաղաքականություն
22:30, 30 сентябрь 2021
Այսօր Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ ԱԺ պատգամավորներ Արմեն Խաչատրյանը, Գագիկ Մելքոնյանը, Արփի Դավոյանը, Կարեն Համբարձումյանը և ես ժամանեցինք Սյունիք. ֆեյսբուքի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

«Նախ Գորիսում մասնակցեցինք 44-օրյա պատերազմում անմահացած հերոս Էյներ Տատինցյանի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանի բացմանը։

Այցելեցինք Սահմանապահ զորքերի հենակետերից մեկը, տեղում ծանոթացանք զինծառայողների ծառայության պայմաններին, արձանագրեցինք առկա խնդիրները։

Տաթև-Աղվանի հատվածում ծանոթացանք Կապան տանող այլընտրանքային ճանապարհի կառուցապատման աշխատանքներին, պիտի ասեմ, որ ահռելի աշխատանք արդեն կատարվել է և շատ շուտով ճանապարհն ամբողջությամբ պատրաստ կլինի։

Օրվա վերջում մոմ վառեցինք Տաթևի վանքում, որտեղ և արվել է լուսանկարը»,- գրել է պատգամավորը: