Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դպրոցների ուսուցիչները ևս կարող են օգտվել լողավազանների ծառայություններից. Ռուբեն Սարգսյանը՝ Զարուհի Բաթոյանին

Դպրոցների ուսուցիչները ևս կարող են օգտվել լողավազանների ծառայություններից. Ռուբեն Սարգսյանը՝ Զարուհի Բաթոյանին
Քաղաքականություն
12:51, 01 октябрь 2021
Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, հրավիրվել է ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ։

Օրակարգում մեկ հարց է՝ Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության օրենսդրական նախաձեռնությունը:

Ինչպես նշեց աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը, առաջարկվում է առողջապահական և սպորտային համալիրների լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու և պետական սուբսիդավորման ուսանողական վարկերի մարման հնարավորություն:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը փոխնախարարին խնդրեց մանրամասնել շահառուների շրջանակը. «Ովքե՞ր են այն մարդիկ, ովքեր պետք է օգտվեն այդ ծառայություններից, և քանի՞ մարդու է վերաբերելու փոփոխությունը»:

Ի պատասխան փոխնախարարն ասաց, որ ընդհանուր շահառուների թիվը 138.200-ից տատանվում է 147.500-ի շրջանակներում. «Տատանումը կապված է փոփոխությունների հետ՝ մարդիկ դուրս են գալիս, նոր մարդիկ են ընդունվում»:

Ինչ վերաբերում է շահառուներին, Ռուբեն Սարգսյանը նկատեց, որ այդ սոցփաթեթի շահառուներն են դպրոցների ուսուցիչները. ԱԷԿ-ի աշխատակիցները, ՊՈԱԿ-ների աշխատակիցները և այլն: