Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վստահ եմ՝ Գորիսը, Աբունցին ընտրելով, միայն կշահի. Վահագն Ալեքսանյան

Վստահ եմ՝ Գորիսը, Աբունցին ընտրելով, միայն կշահի. Վահագն Ալեքսանյան
Քաղաքականություն
19:28, 01 октябрь 2021
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

Այսօր առավոտյան ՔՊ Գորիսի գրասենյակում քննարկում ունեցանք Գորիսի քաղաքապետի թեկնածու Վլադիմիր Աբունցի, Գորիսի ՏԻՄ ընտրություններում ՔՊ ավագանու ցուցակի անդամների և ՔՊ կուսակցության գորիսեցի անդամների հետ։ 

Գորիսում, ինչպես Սյունիքի մյուս համայնքներում ՔՊ-ն թեև համարվում է բացարձակ ֆավորիտ, սակայն տեղի թիմը շատ է կարևորում համայնքի բնակիչների հետ անկեղծ ու անմիջական շփումը և ակտիվ քարոզարշավը։ 

Անձնական տպավորությունս էլ պարոն Աբունցից միանշանակ դրական է, չափազանց պարկեշտ ու զուսպ մարդ է, բայց նաև վճռական ու խստապահանջ։ Վստահ եմ՝ Գորիսը, նրան ընտրելով, միայն կշահի։