Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի տարածքում սուվերեն միջանցք գոյություն ունենալ չի կարող.Հայաստանում գոյություն ունեցող ճանապարհներ հնարավոր է` բացվեն. Արմեն Գրիգորյան

Մենք հայտարարել ենք, որ սուվերեն միջանցք չի կարող լինել, Հայաստանի տարածքում սուվերեն միջանցք գոյություն ունենալ չի կարող։ Այս մասին, հոկտեմբերի 1-ին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Էրդողանի հայտարարության մասերից մեկում նշված է, որ միջանցքը քաղաքական հարց է և քննարկելի հարց է։ Միջանցքի տրամաբանությունը պետք է հասկանալ։ Նախ, մենք հայտարարել ենք, որ սուվերեն միջանցք չի կարող լինել, Հայաստանի տարածքում սուվերեն միջանցք գոյություն ունենալ չի կարող։ Միջանցքներ կամ ճանապարհներ, Հայաստանում գոյություն ունեցող ճանապարհներ, հնարավոր է,  բացվեն,  որոնցից կկարողանան օգտվել ադրբեջանցիները կամ Թուրքիան, որպեսզի Ադրբեջանի հետ կապվի։ Այդպիսի տարբերակ հնարավոր է, բայց այդ ճանապարհները լինելու են Հայաստանի սուվերեն տարածքի վերահսկողության տակ»,- ասել է Արմեն Գրիգորյանը։