Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ջո Բայդենն ու Լիլիթ Մակունցն ուղերձներ են փոխանակել

Ջո Բայդենն ու Լիլիթ Մակունցն ուղերձներ են փոխանակել
Քաղաքականություն
11:16, 02 октябрь 2021
Ջո Բայդենը և Լիլիթ Մակունցն ուղերձներ են փոխանակել. այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից:

Նշվում է, որ համավարակով պայմանավորված՝ ԱՄՆ-ում դեսպանների հավատարմագրերի ընդունման արարողակարգի փոփոխություններ են արվել, և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը ուղերձները փոխանակել են գրավոր:

Հիշեցնենք` Լիլիթ Մակունցն այս տարի, նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով, նշանակվել էր Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան՝ չորս տարի ժամկետով (նստավայրը՝ Վաշինգտոն):