Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ամփոփելով ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանը՝ կարող ենք արձանագրել, որ ունեցել ենք դրական արդյունքներ. Նազելի Բաղդասարյան

Ամփոփելով ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանը՝ կարող ենք արձանագրել, որ ունեցել ենք դրական արդյունքներ. Նազելի Բաղդասարյան
Քաղաքականություն
19:45, 02 октябрь 2021
Ազգային ժողովի ՔՊ պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայկական պավիրակության անդամ Նազելի Բաղդասարյանն իր ֆեսյբուքյան էջում գրել է. 

«Ամփոփելով ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանը՝ կարող ենք արձանագրել, որ ունեցել ենք դրական արդյունքներ: 

Նախևառաջ, Հայաստանի համապետական ընտրությունների զեկույցն ընդգծում է Հայաստանում ժողովրդավարությանն ուղղված գործընթացների ամրապնդումը: Երկրորդը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության  հումանիտար հետևանքների վերաբերյալ զեկույցն էր, որը հետևողական աշխատանքի և ջանքերի շնորհիվ ստացավ ԵԽԽՎ պատվիրակների ձայների մեծամասնությունը: 

Սա նաև նախորդ գումարման ԱԺ ԵԽԽՎ-ի պատվիրակության անդամների ակտիվ գործունեության արդյունքն էր: Որպես հայաստանյան պատվիրակության մշտական նոր անդամ կարող եմ փաստել, որ միջազգային կառույցներում  շարունակական  աշխատանք է պահանջվում։ 

Հատկապես ստեղծված իրավիճակում խորհրդարանական դիվանագիտությունը չափազանց կարևոր տեղ է զբաղեցնում: Տեղեկացնեմ, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ընդգրկված եմ երկու հանձնաժողովում՝  «Միգրացիայի, փախստականների և տեղահանվածների», ինչպես նաև «Իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովում»: 

Կփորձեմ գիտելիքներս և հմտություններս լավագույնս ծառայեցնել ի նպաստ մեր երկրի»: