Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վստահ եմ՝ անմեղսունակ չեք եղել օրենքին կողմ քվեարկելիս. Է, գրեիք, որ Շուռնուխից այն կողմ Շվեյցարիան է. Վահագն Ալեքսանյան

Վստահ եմ՝ անմեղսունակ չեք եղել օրենքին կողմ քվեարկելիս. Է, գրեիք, որ Շուռնուխից այն կողմ Շվեյցարիան է. Վահագն Ալեքսանյան
Քաղաքականություն
11:54, 05 октябрь 2021
«Ընդդիմությունը չի ժխտում, որ 2010 թվականին ընդունել է Վարչատարածքային բաժանման մասին օրենքը, չի ժխտում, որ այստեղ նստել և կողմ է քվեարկել, որ Շուռնուխից այն կողմ գտնվում է Ադրբեջանի Հանրապետությունը: Չեն ժխտում որ այդ նախագիծը եկել է պրոֆիլային հանձնաժողով, որտեղ առաջարկ չեն ներկայացրել, թե եկեք չգրենք Ադրբեջան, այլ գրենք, որ Հայաստանի սահմանն ավարտվում է: Չեն ժխտում, ասում են՝ դրանով պետական սահմանը չի որոշվում»,- այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Ազգային ժողովի հերթական նիստում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը և հեգնեց. «Չի որոշվում, է, գրեիք, որ Շվեյցարիան է գտնվում, ի՞նչ կլիներ որ, ավելի լավ չէ՞ր լինի»:

 «Կարծում եք, ՀՀ քաղաքացիներին կարելի է այդպես մոլորեցնե՞լ: Դուք ԱԺ պատգամավորներ եք եղել և պարտավորված եք եղել գործել խղճով, ՀՀ շահերից ելնելով: Ձեզ ինչ-որ մեկը սպառնացե՞լ է այդ օրենքին կողմ քվեարկելու համար: Վստահ եմ, որ ոչ, վստահ եմ նաև, որ այդ օրենքին կողմ քվեարկած պատգամավորներն անմեղսունակ չեն եղել: Դուք հիմա ուզում եք մեզ համոզել, որ ձեր քվեարկությունը ոչինչ չի նշանակում, բայց ամեն առիթով ուզում եք կոնտեքստից կտրել ինչ-որ արտահայտություն, որ կասի մեր քաղաքական թիմից որևիցե մեկը, միայն թե սպասարկի ձեր օրակարգը»,- հավելեց Վահագն Ալեքսանյանը: