Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2010թ. ձեր քվեարկությամբ ուղերձ եք հղել Ալիևին, որ Շուռնուխից այն կողմ Ադրբեջանն է. Պապոյանը՝ ընդդիմությանը

2010թ. ձեր քվեարկությամբ ուղերձ եք հղել Ալիևին, որ Շուռնուխից այն կողմ Ադրբեջանն է. Պապոյանը՝ ընդդիմությանը
Քաղաքականություն
12:07, 05 октябрь 2021
«Այս հարցը անընդհատ բարձրացնում է ընդդիմությունը: Ես հասկանում եմ մեր ընդդիմադիր գործընկերներին. նրանք փորձում են արդարանալ, փորձում են պաշտպանվել այն գործողության համար, որ իրենք արել են սրանից 10-11 տարի առաջ»,- այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Ազգային ժողովում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը:

Նա նշեց, որ այսօրվա ընդդիմությունը 2010թ. ընդունած իր օրենքով արձանագրել է, ուղերձ է հղել, որ Շուռնուխից այն կողմ Ադրբեջանի Հանրապետությունն է. «Նրանք այդ կերպ ուղերձ են հղել բոլորին, այդ թվում՝ Ալիևին: Դուք ձեր ընդունած օրենքով ընդունել եք, որ սահմանից արևելք, այս պարագայում՝ Քարվաճառը, Լաչինը իրենց համար Ադրբեջանի Հանրապետություն է, ինչպես Սերժ Սարգսյանն է դեռևս 2001 թվականին հայտարարել, որ Աղդամը իր հայրենիքը չէ: Նույն տրամաբանությունն է գործել»: