Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նախագծով սոցփաթեթի գումարները ծախսելու ուղղություններն են միայն ավելանում. փոխնախարար

Նախագծով սոցփաթեթի գումարները ծախսելու ուղղություններն են միայն ավելանում. փոխնախարար
Քաղաքականություն
12:52, 05 октябрь 2021
Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձրատրության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:

Պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հարցին, թե շահարկումներ են գնում, թե պետբյուջեի գումարներ են ծախսվում,  աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը նշեց, որ այս նախագծով բյուջեի վրա որևէ ծանրաբեռնվածություն չկա:

 «Մարդիկ, ովքեր սոցփաթեթի վրա կուտակված գումարներ ունեն կամ կուտակելու են հետագայում, այդ գումարները ծախսելու ուղղություններն են ավելացել»,- նշեց Ռուբեն Սարգսյանը: