Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քոչարյան-Սարգսյան դուետը պարտվել է Փաշինյանին, հաշտվեք ու փոխեք ձեր թիմը․ 1in.am․ Տեսանյութ

Քաղաքագետ, «Շրջադարձ հանուն զարգացման» ՀԿ նախագահ Էդվարդ Անտինյանը զարմանքով է վերաբերվում Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին, երբ ասում է, թե Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 60 տոկոս բաժնետոմսերի 25 տոկոսը պետությանն են նվիրաբերել ու դրանում Փաշինյանին մեղադրում է «փայ» մտնելու մեջ։ Ասում է՝ այդ կոմբինատը տարիներ շարունակ քաղաքական որջ է եղել, ու դրա մասին բոլորն են իմացել։ Ինչ վերաբերում է Քոչարյանի այն հայտարարությանը, թե «պայքարելու ենք, այո, նաև ծավալելու ենք փողոցային պայքար, բայց ամեն ինչ պետք է հասունացնել, աշխատել ժողովրդի հետ, աշխատել Հայաստանով մեկ, պետք է փորձենք համոզել», նշում է․ «Քոչարյան-Սարգսյան դուետը պարտվել է Փաշինյանին, հաշտվեք ու փոխեք ձեր թիմը»։