Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արա Նռանյանը՝ ՀԾԿՀ անդամի պաշտոնում ընդդիմության միասնական թեկնածու

Արա Նռանյանը՝ ՀԾԿՀ անդամի պաշտոնում ընդդիմության միասնական թեկնածու
Քաղաքականություն
13:36, 05 октябрь 2021
Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: ՀԾԿՀ անդամի պաշտոնում ընդդիմությունն առաջարկել է Արա Նռանյանի թեկնածությունը՝ որպես համաձայնեցված մեկ միասնական թեկնածու:

Թեկնածուին ներկայացրեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լիլիթ Գալստյանը և կոչ արեց քվեարկել իրենց կողմից առաջադրված արժանի թեկնածուին: