Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Մենք ուշադրություն չէինք դարձնի ինչ-որ գյուղական իրանցի մոլլայի զրպարտանքին, բայց հետո նույն բանը սկսեցին կրկնել պաշտոնական անձինք՝ մեր դեմ առաջ քաշելով անհիմն մեղադրանքներ». Ալիեւ

«Մենք ուշադրություն չէինք դարձնի ինչ-որ գյուղական իրանցի մոլլայի զրպարտանքին, բայց հետո նույն բանը սկսեցին կրկնել պաշտոնական անձինք՝ մեր դեմ առաջ քաշելով անհիմն մեղադրանքներ». Ալիեւ
Քաղաքականություն
13:58, 05 октябрь 2021
Ադրբեջանը վարում է անկախ քաղաքականություն և հարևանների հետ հարաբերությունները կառուցում է այդ հիմքի վրա, և թող ոչ մեկը չխառնվի մեր ներքին գործերին: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 4-ին Ջաբրայիլ կատարած այցի ընթացքում:

«Թե որ երկրի հետ և ինչ մակարդակի վրա ենք մենք հարաբերություններ կառուցում՝ մեր անձնական գործն է: Մենք հավակնություններ առաջ չենք քաշում այն երկրների նկատմամբ, որոնք սերտ բարեկամություն են անում Հայաստանի հետ: Դա կարող է նեղացնել մեզ, հատկապես եթե դա հարևան երկիրն է, բայց մենք դրա մասին չենք բարձրաձայնում»,- ասել է Ալիևը:

Նա նշել է, որ իրենք հարգանք են պահանջում իրենց ինքնիշխան իրավունքների նկատմամբ: «Մեր հասցեին հնչեցրած մեղադրանքները պետք է պաշտոնապես ապացուցվեն: Թող գան և այստեղ օտարերկրացի գտնեն»,- ասել է նա՝ հավելելով, որ «անհիմն մեղադրանքները անպատասխան չեն մնա»:

Հետո Ալիևն Իրանի ղեկավարությանը մեղադրել է զրպարտության մեջ: 

«Մենք ուշադրություն չէինք դարձնի ինչ-որ գյուղական իրանցի մոլլայի զրպարտանքին, բայց հետո նույն բանը սկսեցին կրկնել պաշտոնական անձինք՝ մեր դեմ առաջ քաշելով անհիմն մեղադրանքներ: Իբր Ադրբեջանը տարածաշրջան է բերել Իսրայելին: Թող բացեն աչքերը և նայեն: Այստեղ որտե՞ղ կտեսնեն Իսրայել»,- ասել է նա:

Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանը կշարունակի իր արտաքին կապերը և արտաքին գործերը ծրագրել այնպես, ինչպես հարկ է համարում: «Թող ոչ մեկ քիթը չխոթի մեր գործերի մեջ»,- ասել է նա: